News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի ղեկավարությունը կարող է Թայվանի նկատմամբ կոշտ քայլերի դիմել, եթե Վաշինգթոնը շարունակի օգտագործել կղզին որպես մանրադրամ։ Այս մասին գրում է անգլալեզու խոշորագույն չինական թերթը՝ China Daily-ն։

«Պեկինը կարող է լրացուցիչ քայլեր դիտարկել, եթե թայվանական անջատողականները շարունակեն իրենց քաղաքական կուրսը, իսկ ԱՄՆ-ն հետագայում էլ է օգտագործելու Թայվանը որպես մանրադրամ»,- գրում է թերթը՝ վկայակոչելով փորձագետների կարծիքը։

«Այս գործողությունները կարող են ներառել չինական ռազմական ներկայության ուժեղացում կղզու շուրջը, շուկա մուտքի սահմանափակում կամ հետաքննություն այն օտարերկրյա ֆիրմաների հանդեպ, որոնք չեն ընդունում Չինաստանի տարածքային ամբողջականությունը»,- հավելել են պարբերականի զրուցակիցները։

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրային հակամարտության ամենաթեժ պահին Վաշինգթոնը մի շարք քայլեր է ձեռնակել Թայվանի հանդեպ, որոնք Պեկինում համարել են անջատողականության ուժեղացում։ Մարտին ԱՄՆ-ում ընդունել են օրենք Թայվան ուղեւորությունների մասին, որը խրախուսում է ԱՄՆ-ի ու Թայվանի պաշտոնական պատվիրակությունների միջեւ փոխանակությոնը բոլոր մակարդակների վրա։ Մեկ ամիս անց ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ռազմածովային ուժերի ստորջրյա սեկտորի ուժեղացման համար Թայվանին տեխնոլոգիաներ վաճառելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ