News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը որպես ագրեսոր երկիր պատասխան է տալու այն հանցագործությունների համար, որոնք իրականացվել են ուկրաինական ժողովրդի դեմ։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Ուկրաինայի նախագահի կայքում։

«Վստահ եմ, որ ագրեսորը պատասխանատվություն է կրելու եւ Կերչի կամրջի ապօրինի շինարարության, եւ մյուս հանցագործություների համար՝ ռուսաստանցիներին այդ կամուրջը պետք կգա որպես նահանջելու ճանապարհ։ Իսկ Ուկրաինան Ղրիմում իր ինքնիշխանբությունը վերականգնելուց հետո այդ կամուրջը կօգտագործի Կուբանի հետ կապերի համար, որտեղ ի դեպ մեծ քանակությամբ ուկրաինացիներ են ապրում։ Ու մյուս՝ ոչ ագրեսոր Ռուսաստանի հետ կապերի համար»,- ասել է Պորոշոնկոն ։

Նախագահը նաեւ նշել է․ «Ստալինի սիրահարների ակումբը, որը հիմա կառավարոմ է Կրեմլը, վերականգնել է Ղրիմի թաթարներին հետապնդելու քաղաքականությունը։ Ղրիմում «Ռուսական աշխարհը» Ղրիմի թաթարների հանդեպ վառ ատելություն ունի։ Մեր հազարավոր հայրենակիցները՝ Ղրիմի թաթարները ու էթնիկ ուկրաինացիները ստիպված են լքել հայրենի տները՝ կյանքին սպառնացող վտանգի պատճառով»։

«Օկուպանտները, խախտելով միջազգային իրավունքը, փոխում են ժողովրդագրական իրավիճակը օկուպացված ուկրաինական տարածքում՝ դուրս մղելով ղրիմի թաթարներին ու էթնիկ ուկրաինացիներին, թերակղզին բնակեցնելով Ռուսաստանի խորքերից բերված միգրանտներով»։

Պյոտր Պորոշենկոն շեշտել է, որ Ղրիմի թաթարների հետ Ուկրաինայի համերաշխության շնորհիվ աշխարհը չի ճանաչել ընտրական կեղծիքը՝ ուկրաինական Ղրիմում ՌԴ նախագահի վերջերս անցկացված ապօրինի ընտրությունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ