News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ալկոհոլի  երբեւէ վաճառված ամենաթանկ շիշը: Macallan վիսկին արտադրվել է 1926 թվականի բերքից: Միջոցառմանը այն վաճառել է ռեկորդային 1,1 մլն դոլար գնով, հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալությունը նշում է, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր նույն միջացառման ժամանակ նշված աճուրդից մեկ ժամ առաջ: Հազվագյուտ 60 տարվա Macallan վիսկին 7.96 հոնկոնգյան դոլարով (1,01 մլն դոլար) է վաճառվել: Գնորդների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է հրատարակությունը, արտադրվել է The Macallan-ի 24 նման շիշ: Դրանք պատրաստվել են XX դարում, որպես շոտլանդական օղեգործարանի «ամենաարժեքավոր հաճախորդների» համար նվերներ:

Շշերի վրա յուրահատուկ պիտակներ են ամրացված, որոնք նկարել են փոփ արտ ուղղության նկարիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ