News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Երեք կանայք, որոնք ողջ են մնացել նախօրեին Կուբայի մայաքաղաք Հավանայում Boeing-737 օդանավի ավիավթարում, կայուն վիճակում են, սակայն նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում, հայտնել է Calixto García հիվանդանոցի տնօրեն Կարլոս Արբերտո Մարտինեսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանց վիճակը կայուն է դինամիկայի առումով, բայց նրանց կյանքին դեռ վտանգ սպառնում է նրանց ստացած լուրջ վնասվածքների պատճառով, անհրաժեշտ է բժիշկների ինտենսիվ միջամտությունը»,- հայտնել է հիվանդանոցի տնօրենը։

Մարտինեսը պարզաբանել է, որ չնայած երեք տուժածների վիճակը ծանր է գնահատվում, բայց վիրահատությունից հետո հաջողվել է վիճակը հսկողության տակ վերցնել։

Հիշեցնենք, որ նախօրեին Հավանայի օդանավակայանի մոտ օդանավ էր կործանվել՝ 104 ուղեւորներով ու անձնակազմի 6 անդամներով։ Ողջ հայտնաբերվել են չորսը, որոնցից մեկը ավելի ուշ մահացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ