News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր կառավարությունը պետք է զբաղվի գինեգործական արդյունաբերության մի քանի հիմնական խնդիրներով։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

Առաջին խնդիրը, նրա խոսքով, գյուղացիների ու գինեգործական ձեռնարկությունների միջեւ փոխշահավետ պայմանագրային պարտականությունների բացակայությունն է ․ «Չլսված բան է, որ խաղողը իրացվի ինքնարժեքին հավասար կամ նույնիսկ դրանից ցածր գներով։ Դրա պատճառով գյուղացիները չեն կարողանում զարգացնել իրենց բիզնեսն ու օգտվել վարկային ծրագրերից»,- պարզաբանել է Սարգսյանը։

Անցած տարի, նկատեց նա, գինեգործական ընկերությունները գյուղացիներից խաղող են գնել 100-130 դրամով, ընդ որում նրանցից շատերը մինչեւ այս տարվա ապրիլ իրենց պարտքը չէին մարել։

Երկրորդ ՝ ոչ նվազ կարեւոր խնդիրը, ըստ Գինեգործների միության ղեկավարի, այն է, որ վերամշակող ձեռնարկությունների 70 տոկոսը որպես հումք օգտագործում է ներմուծվող էժանագին սպիրտ, ներկանյութեր, այլ ոչ թե մաքուր հայկական տեսակների խաղող, ինչը ոչ միայն գյուղացիներին է վնասում, այլեւ հայկական կոնյակի հեղինակությանը։ Այս մասին է վկայում անցած տարի կոնյակի արտադրության ծավալը, որը զգալիորեն գերազանցում էր խաղողի բերքի ծավալը։ «Նոր կառավարությունը պետք է ընդամենը մեկ քայլ անի՝ սահմանափակի էժանագին սպիրտի գործածումը, դրանով իսկ կրճատելով դրա հասանելիությունը»,- շեշտել է Արտակ Սարգսյանը։

Նաեւ, ըստ փորձագետի, Կառավարությունը պետք է ներդնի բազմամյա գոյւղատնտեսական կուլտուրաների ապահովագրություն, այդ թվում խաղողի, որպեսզի գյուղացին, որին վնաս է հասցվել տարերային աղետների հետեւանքով, նման աղետալի վիճակում չգտնվի, այլ մտածի, թե ինչպես հետագայում զարգացնի բիզնեսը։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է զբաղվել նաեւ հայկական կոնյակի կեղծիքների վերացումով, որոնց մեծ մասը ռուսական շուկա է արտահանվում։ «Նաեւ պետք է մտածել գինեգործության զարգացման մասին, ինչը Հայաստանում մեծ հեռանկարներ ունի»,- ասել է Չիլինգարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ