News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձեւավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:

Միաժամանակ պարզաբանում են, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը:

Ոստիկանությունը երթեւեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթեւեկության կանոնները. դա օրենքի պահանջն է եւ բոլորիս անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ