News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրաքի խորհրդարանական ընտրություններում հաղթել է շիա մուսուլմանների հոգեւոր առաջնորդներից մեկի ՝ Մուկտադ աս- Սադրի դաշինքը։ Ընտրությունների վերջնական արդյունքներից հետեւում է, որ աս- Սադրի դաշինքը խորհրդարանում 54 տեղ է ստացել, հայտնում է DW-ն։

Նրանց հաջորդում  են «Ֆաթհ» իրանամետ դաշինքը ՝ 47 տեղերով ու վարչապետ Հեյդար ալ-Աբադիի կողմնակիցները՝ 42 տեղ ։

Ընդ որում հասկանալի չէ, թե ինչ ուժեր են ձեւավորելու կառավարական կոալիցիան։ 44-ամյա աս-Սադրն ամեն դեպքում չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ նա պաշտոնապես չի մասնակցել ընտրություններին։ Նրա ենթակայության տակ գտնվող ռազմական ջոկատները 2003-ից սկսած մասնակցել են ամերիկացի զինվորների դեմ մարտերին։ Վերջին տարիներին աս- Սադրը համարվում էր Բաղդադում քաղաքական իսթեբլիշմենթի ամենաակտիվ քննադատներից մեկը։ Նախընտրական քարոզչության ընթացքում աս- Սադրը պահանջել է բարեփոխումներ, այդ թվում սոցիալական քաղաքականությունում։ Նրա դաշինքը ընտրություններին մասնակցում էր կոմունիստների հետ միասին։

Խորհրդարանի 329 տեղերին հավակնում էր գրեթե 7 հազար մարդ, որոնք ներառված էին 87 կուսակցական ցուցակներում։ Ըստ Իրաքի սահմանադրության՝ խորհդրարանի խոսնակը պետք է լինի սունիների ներկայացուցիչ, վարչապետը՝ շիաների, նախագահն էլ՝ քրդերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ