News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Չինաստանն առաջին անգամ ռազմական ինքնաթիռներն ուղարկել է Հարավչինական ծովի կղզիներ: Կղզու օդանավակայաններից մեկում  վայրէջք են կատարել տարբեր տեսակի մարտական մեքենաներ, այդ թվում միջուկային հարվածների համար նախատեսված H-6K ծանր ռմբակոծիչ, հաղորդում է  DW-ն՝ վկայակոչելով Չինաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը:

Ամերիկյան ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Չինաստանի հարցերով փորձագետ Բոննի Գլեյզերը Twitter- ում գրել է, որ Չինաստանի ռմբակոծիչները առաջին անգամ են վայրէջք կատարել Հարավչինական ծովում եւ վստահություն հայտնել, որ Չինաստանի օդուժը շուտով վայրէջք կկատարի վիճելի Սպրատլի կղզիների վրա:

Chinese H6-K bomber lands on Woody Island. I believe this is the first time a bomber has landed in the #SouthChinaSea. No doubt will soon land on an island in Spratlys since hangers there are built to accommodate bombers. https://t.co/rtrsIMFs5u

— Bonnie Glaser / 葛来仪 (@BonnieGlaser) 18 мая 2018 г.

Մի քանի շաբաթ առաջ CNBC ամերիկյան հեռուստաալիքը հաղորդել էր, որ Չինաստանը Սպարտլի կղզիների վրա հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղադրել:

Չինաստանը Հարավչինական ծովի ջրային տարածքի գրեթե 90 տոկոսն իր տարածքն է համարում է, այդ թվում Սպրատլի արշիպելագի  վիճահարույց կղզիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news