News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցելով ոստիկանության Կապանի բաժնի գործընկերների հետ բացահայտեցին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,650,000 դրամի յուրացման դեպք։

Նախնական քննությամբ պարզվել է, որ Կապանի համայնքապետարանի «Կապանի կոմունալ ծառայություն» ոչ առեւտրային կազմակերպությունում, անցած տարվա հունվարից, կազմակերպության հաշվեկշռում գրանցված անսարք եւ չշահագործվող «Գազել» մեքենայի համար դուրս է գրվել վառելիք եւ պահեստամասեր։ Պետությանը պատճառվել է նյութական վնաս 2․700 լիտր դիզելային վառելիքի եւ ավտոմասերի ընդհանուր արժեքի՝ շուրջ 1․050,000 հազար դրամի չափով։

Նախնակական քննությամբ պարզվել է նաեւ, որ աշխատակազմում 2017թ-ի նոյեմբերից գրանցված աշխղեկը, 2016թ-ի հունվարից, 2017թ-ի սեպտեմբերից եւ այս տարվա փետրվարից գրանցված հավաքարարները իրականում աշխատանքի չեն հաճախում, իսկ նրանց անվամբ մինչ օրս դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր շուրջ 2,550,000 դրամ, նույնպես յուրացվել է։

Դեպքի առիվ նյութեր են նախապատրաստվել։

Քննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Ամենաշատ