News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ ։

Ուղերձում ասված է․

«Սիրելի Լուիզ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:

Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի ու հայրենասեր մարդու:

Հավատարիմ ընտանեկան ավանդույթներին, Ձեր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի եւ տիկին Մարի Մանուկյանի նման Դուք եւս մշտապես զորավիգ եք Հայրենիքին, հայ եկեղեցուն ու ժողովրդին: Ձեր անձնական ծառայությունները բազմապատկվել են ՀԲԸՄ-ի ներսում Ձեր հայրենաշեն գործունությամբ:

Այսօր էլ, որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Դուք Հայրենիքի ու բոլորիս կողքին եք, ինչի առիթով, հարգելի տիկին Լուիզ, ընդունեք խնդրեմ, երախտիքի ու գնահատանքի անկեղծ խոսքերս:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք» :

Տպել
Ամենաշատ