News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ կնքված առեւտրատնտեսական համաձայնագրից: Այս մասին է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ Չինաստանը փորձում է որոշակի դիրք գրավել տարածաշրջանում: «Չինաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցությունը Հայաստանին հնարավորություն կտա իր հարեւանների հետ հարաբերությունները հավասարակշռել», - նշել է տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ տնտեսական առումով Հայաստանը տնտեսական օգուտ կքաղի այն հանգամանքից, որ կկարողանա էժան եւ որակյալ արտադրական գծեր ներմուծել, մատչելի լիզինգային գործիքների օգտագործմամբ Չինաստանից արտոնյալ մաքսային ռեժիմով սարքավորումներ եւ տեխնիկա ներկրել:

«Այս կերպ Հայաստանը կկարողանա արդիականացնել հայրենական արդյունաբերությունը, եւ միեւնույն ժամանակ վարկերով չծանրաբեռնվել: Բացի այդ, չինական ընկերությունները կկարողանան Հայաստանում բաղադրիչներ հավաքելու գործարաններ ստեղծել», - բացատրել է Մակարյանը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Ղազախստանում կայացած Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ