News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի եւ այլ քրեական հեղինակությունների դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան: NEWS.am-ը այս մասին տեղեկացավ  Դատական տեղեկատվական համակարգից:

Գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանը:

Զոհրաբ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Արտակ Այվազյանին պատվիրել է մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո), Գեւորգ Մելիքյանին («Օշականցի Գեւորիկ») եւ Անդրանիկ Սողոյանին («Զապ»), ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։

Արտակ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։

Արկադի Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացած պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արտակ Այվազյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերվել, փոխադրվել ու պահվել հրազեն եւ ռազմամթերք։

Վազգեն Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ, Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Արտակ Այվազյանիվ եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։

Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը,  Վազգեն Ղազախեցյանը եւ Արկադի Քոչինյանը կալանավորված են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ տարվա մայիսին քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում էին կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, եւ այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր եւ զինամթերք ու ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանել էին սպասվող ծանր հանցագործությունը, կանխել էին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծել եւ բերման էին ենթարկել ոստիկանության ՔՀԳՎ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ