News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը շաբաթ Ուոլտեր Ռիդի անվան Ազգային ռազմական բժշկական կենտրոնում բուժում ստանալուց հետո վերադարձել է Սպիտակ տուն: Այս մասին հայտնել են նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ ներկայացուցիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջին տիկինն այսօր առավոտյան վերադարձել է Սպիտակ տուն: Նա հանգստանում է հարմարավետ պայմաններում եւ բարձր տրամադրություն ունի», - նշվում է հաղորդագրությունում:

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ Մելանյա Թրամփը էմբոլիզացիայի պրոցեդուրա է անցել: Սպիտակ տունը չի մանրամասնում, թե ինչ հիվանդության մասին է խոսքը, այլ միայն նշում, որ դա կապված է երիկամների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ