News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայկական ԱԷԿ-ը կարողացել է շուկայում առկա լավագույն գներից մեկով սարքավորում ձեռք բերել: Այս մասին Սոչիում «Ատոմէքսպո-2018» համաժողովում հայտարարել է «Ռուսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը, հաղորդում է Sputnik Armenia-ն:

Նրա խոսքով՝ տենդերների գրագետ կազմակերպման շնորհիվ («Ռոսատոմի» մեկ միասնական ստանդարտով) հնարավոր է դարձել նախատեսվածից ավելին գնել:

 «Մեր խնդիրը գնումների շրջանակում մրցունակություն ստեղծելն էր, այդ թվում, խոշոր օբյեկտների համար: Մենք շատ մասնակիցների ենք հրավիրել՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Չեխիայից, Ֆրանսիայից: Արդյունքում կայանը ստացավ գին, ես կասեի, շուկայի լավագույն գներից մեկը, որն ընդհանրապես գոյություն ունի այդ սարքավորումների համար», - ասել է Եվգենի Սալկովը:

«Ռուսատոմ Սերվիս»-ը «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր ընկերությունն է, Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման գլխավոր կապալառուն: Այդ աշխատանքների համար ռուսական կառավարությունը տրամադրել է 270 մլն դոլար վարկ եւ 30 մլն դոլար դրամաշնորհ: Կայանի հիմնանորոգումը պետք է ավարտվիի 2020-2021թվականներին: Նպատակը ԱԷԿ-ի ծառայության ժամկետը մինչեւ 2027 թվականը երկարաձգելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ