News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ստորագրված ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության աճին եւ մաքսային ռեժիմների պարզեցմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա նշել է, որ Իրանը արհեստականորեն խստացրել է արտասահմանյան արտադրանքի ներկրման պայմանները` իր հանդեպ կիրառվող պատժամիջոցների պատճառով սեփական տնտեսությունը խթանելու համար, եւ, փաստորեն, այս տարիների ընթացքում իրանական տնտեսությունը փակ շրջապտույտով է աշխատել:

«Այժմ, երբ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվոել, երկիրը նոր ուղղություններ է փնտրում  տնտեսական համագործակցության համար, եւ այդ առումով ԵՏՄ-ի 200 միլիոնանոց շուկան շատ հետաքրքիր է Իրանի համար, ինչպես եւ Իրանի 80 միլիոնանոց շուկան է հետաքրքիր  ԵՏՄ-ի անդամ երկրների համար», - նշել է տնտեսագետը:

Նրա խոսքով՝ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ առաջին հերթին խոսքը Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության մասին էր: «Բայց ես կարծում եմ, որ հետագայում ԵՏՄ-ի մյուս անդամ երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, կկարողանան Իրանի հետ առեւտրային հարաբերություններ հաստատել, հատկապես, որ այդ երկիրը չի թաքցնում իր առանձնակի հետաքրքրությունը Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ», - ասել է Գագիկ Մակարյանը:

 Նա կարծում է, որ Իրանն ու Ռուսաստանը փոխշահավետ բեռնափոխադրումներ իրականացնելու համար կընտրեն Հայաստանով անցնող ուղին եւ առաքման ժամանակ կողմերը ստիպված կլինեն Հայաստանին վճարել տարանցման համար:

«Միեւնույն ժամանակ, այդ երկրները պետք է մտածեն Կապանի ճանապարհները բարելավելու, այստեղ օդային կամուրջներ կամ թունելներ կառուցելու մասին՝ ավելի հարմարավետ պայմաններում բեռնափոխադրումներ իրականացնելու համար», - ասել է  տնտեսագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը դրանից միայն կշահի, քանի որ ներկայումս Վերին Լարսին այլընտրանք չունի:  Բացի այդ, ճանապարհների բարելավումը կնպաստի զբոսաշրջության աճին:

«Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը նաեւ ենթադրում է, որ Իրանի հետ մաքսային ռեժիմը պարզեցվելու է, ինչը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ավելացմանը», - ասել է փորձագետը:

Ըստ նրա կանխատեսումների՝ կմեծանա նաեւ բեռնափոխադրումների ծավալը, ինչը կհանգեցնի սպասարկման ոլորտի մուլտիպլիկատիվ աճին:

Հայաստանի տնտեսության համար եւս մեկ կարեւոր ազդեցություն. իրանական բիզնեսը կցանկանա այստեղ իր ձեռնարկությունները բացել եւ ներդրումներ կատարել:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաքում կայացած Աստանայի տնտեսական համաժողովի ընթացքում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրվեց: Ժամանակավոր համաձայնագիրը երեք տարի կգործի,  եւ այդ ժամանակ կողմերը պետք է լիարժեք ձեւաչափով պայմանագրի շուրջ համաձայնության գան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի դիրքը նպաստավոր է էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու համար. Իրանի էներգետիկայի փոխնախարար
Արթուր Գրիգորյանն ընդունել է Հոմայուն Հաերիին. քննարկել են հնարավոր համագործակցության հարցեր...
Հայաստանը Իրանական հարցով բոլոր կողմերի հետ բաց երկխոսություն է վարում. ՀՀ ԱԳՆ
Մենք շարունակում ենք բաց երկխոսություն վարել ինչպես իրանի, այնպես էլ բոլոր կողմերի հետ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Իրան. Արմեն Գրիգորյան
Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը...
Իրանի դեմ նոր պատժամիջոցները Հայաստանի տնտեսությանը ուժգին կհարվածեն «Մեղրի» ԱՏԳ-ում. իրանագետ
Տնտեսական տեսանկյունից տվյալ իրավիճակում ամենից շատ կարող է տուժել Հայաստանը…
Իրանում հայերն ու ասորիները մասնակցել են Սուրբ Թադեոսին նվիրված արարողությանը (ֆոտո)
Սուրբ Թադեոսին հարգանքի տուրք մատուցելու համար եռօրյա արարողությունն անցկացվում է ամեն տարի Սուրբ Թադեոսի վանքում…
«Ֆուտուրիզմն այսօր»․ Աղբը որպես ոսկու հանք
Հայաստանի համար, երեւի թե, աղբի վերամշակման ձեռնարկության կառուցումը աղբի խնդրի լուծման վատ տարբերակ չէր լինի․․․
Partner news