News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի եւ օտարերկրյա պետությունների համագործակցությամբ ռազմատեխնիկական պետական կառավարման համակարգի ստեղծման 65-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովին մասնակիցներին: Երկրի ղեկավարը ընդգծել է, որ Ռուսաստանը արժանաբար զենքի շուկայի առաջատարներից մեկն է: Շնորհավորական ուղերձը տեղադրված է Կրեմլի կայքում:

Պուտինը նշել է, որ վերջին տարիներին ռազմատեխնիկական համագործակցության միջոցով պետական կառավարման համակարգը ապացուցել է իր արդյունավետությունը, «դարձել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական գործիքներից մեկը»:

Իր հերթին Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ տարիներ շարունակ ռազմատեխնիկական համագործակցության համակարգը թույլ է տվել հաջողությամբ լուծել բարդ խնդիրները` երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու, ազգային անվտանգությունը պաշտպանելու եւ համաշխարհային սպառազինությունների շուկայում Ռուսաստանի ներկայությունը ընդլայնելու համար:

Ուղերձում նաեւ նշվում է, որ ռազմատեխնիկական համագործակցության մասնագետների  բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության շնորհիվ Ռուսաստանը միջազգային ասպարեզում ծանրակշիռ հեղինակություն է ձեռք բերել, ամուր փոխշահավետ հարաբերություններ է հասատատել բազմաթիվ պետությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news