News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները համաձայնության են եկել  երկրների միջեւ առեւտրային անհավասարակշռության վերացմանն ուղղված միջոցառումների ընդունման վերաբերյալ, Պեկինը կավելացնի ձեռք բերվող ամերիկյան ապրանքների ծավալը: Այս մասին նշվում է Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ, որը շաբաթ տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրի դեֆիցիտի զգալի կրճատման համար արդյունավետ միջոցների մասին հարցի վերաբերյալ կոնսենսուս է ձեռք բերվել: Չինաստանի ժողովրդի աճող կարիքները բավարարելու եւ բարձր որակի տնտեսական զարգացման անհրաժեշտության համար Չինաստանը զգալիորեն կավելացնի ԱՄՆ-ից ապրանքների եւ ծառայությունների գնումները», - ասվում է տեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ