News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերից» էին խնդրել, որ իրենց դատարանից տեղափոխեն ՔԿՀ։ Այդ մասին այսօր՝ մայիսի 19-ին հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նշել է, թե «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ ղեկավարում էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ԱԱԾ ստորաբաժանումը։ «Ակտիվ մասնակցություն եմ ունեցել ԱԱԾ կողմից իրականացվող գործողությունների ժամանակ։ Չեմ կարծում, որ որեւէ օրենքի խախտում ենք մենք թույլ տվել։ Հստակ կար վտանգ, մանրամասներ չեմ կարող պատմել, բայց շատ-շատ եմ արել, որ այսօր ունենք ինչ ունենք, ավելի վատ հետեւանքներ չունենք»,- ասել է Վանեցյանը։

Հիշեցմանը, որ գիշերը «Սասնա ծռերի» համակիրներին ուժով հեռացրել են Շենգավիթի դատարանի մոտից եւ զինված խմբի անդամներին տեղափոխել են ՔԿՀ, Վանեցյանը արձագանքել է. «Օրեր առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հերթական նիստն էր, որի ընթացքում դիմել էին խափանման միջոցը փոխելու հետ կապված։ Իհարկե, դատարանը չի կարող հենց այնպես վերցնել, խափանման միջոց փոխել, ինչ է, թե պահանջ կա։ Բոլորդ տեսել եք, զինված խումբ էր, որը գրավել էր ՊՊԾ գունդը, զոհվել են երեք ոստիկաններ։ Չեմ տալիս որեւէ գնահատական, չեմ ասում պատճառները, գործը դատարանում է։ Խափանման միջոցը չէր փոխվել դատարանի կողմից, նրանց մոտ հիսուն կողմնակիցներ շրջափակել էին դատարանի շենքը եւ չէին թողնում «Սասնա ծռերի» անդամներին տեղափոխեին։ «Սասնա ծռերին» դատարանում պահում էին անմարդկային պայմաններում, փոքր խցեր են, ոչ քնելու տեղ կա, ոչ նորմալ հիգիենիկ պայմաններ, եւ գիշերը ոստիկանությունը որոշում կայացրեց, որ պետք է տեղափոխեին այդ մարդկանց։ Այդ խմբի անդամներն  էին խնդրում, որ տանեն իրենց կալանավայրեր»։

Ըստ Վանեցյանի, այդ անձանց ազգականները հիմնականում, այն գաղափարական կորիզը իրենք էլ էին համաձայն, որ շրջափակումով չեն լուծվում հարցերը, սակայն չեն կարողացել ցուցարարներին համոզել։ «Ոստիկանությունը համապատասխան միջոցներ ձեռնարկեց եւ տեղափոխեց։ Ուժի կիրառում որպես այդպիսին չի եղել. Առավոտյան ժամը 4-ին մեծաթիվ ոստիկաններ գնացել են, միջանցք են սարքել, այդ մարդկանց տեղափոխել են։ Ոչ բերման ենթարկված կա, ոչ էլ»,- ասել է ԱԱԾ պետը։

Տպել
Ամենաշատ