News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավկորեական LG Group ընկերությունների խմբի նախագահ Կու Բոն Մուն մահացել է Սեուլում 73 տարեկանում, հայտնում է Yonhap գործակալությունը։

Կու Բոն Մուն հոսպիտալացվել էր հինգշաբթի օրը եւ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Գործակալության փոխանցմամբ՝ նա գլխուղեղի մի քանի վիրահատություն էր տարել այս տարի։

Կու Բոն Մուն 23 տարի ղեկավարել է LG Group-ը։ Նա ընկերությունը գլխավորել է 1995 թվականից իր հոր՝ Կու Չժա Հյոնից հետո։ Առողջության վատթարացման հետ կապված Կու Բոն Մուն կառավարումը փոխանցել է եղբորը՝ Կու Բոն Չժունին, որը զբաղեցնում էր ընկերության փոխտնօրենի պաշտոնը։ Yonhap-ի տեղեկություններով՝ ընկերության ղեկը մոտ ժամանակներս կստանձնի հանգուցյալի որդին՝ Կու Կվանգ Մուն։


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ