News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի տրանսպորտի նախարարությունն արտահերթ ստուգում է իրականացնում այն ընկերությունում, որին պատկանել է Կուբայում կործանված Boeing 737 ինքնաթիռը։ Այս մասին ասված է շաբաթ օրը գերատեսչության հրապարակած հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նոր օպերատիվ աուդիտ է իրականացնում «Damojh ավիաուղիներ» ընկերությունում, որպես արտահերթ ստուգումների մաս, որ պարզի՝ նորմերին համապատասխանում են արդյոք նրա աշխատանքային պայմանները, ինչպես նաեւ տեղեկություն հավաքի միջադեպի հետաքննությանն օգնելու համար»,-նշված է փաստաթղթում։

Damojh ընկերությունը, հայտնի նաեւ որպես Global Air, մոտ մեկ ամիս առաջ Cubana de Aviacion ավիաընկերությանը վարձակալության էր տվել ինքնաթիռն իր անձնակազմով։ Վերջին անգամ ինքնաթիռը ստուգում էր անցել 2017 թվականի նոյեմբերին՝ ստանալով մեկ տարվա հավաստագիր։

Boeing 737-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո Հավանայի օդանավակայանում Օլգին քաղաքում։ Կուբայի իշխանությունների տվյալներով՝ ավիաաղետի հետեւանքով զոհվել է 110 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news