News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին 3 միլիոն եվրո ժառանգություն է ստացել։ ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ մահացած Կիջի կառավարական պալատի գլխավոր քարտուղարության նախկին աշխատակցուհին իր ամբողջ ունեցվածքը կտակել է քաղաքական գործչին։

88-ամյա կինը, որը ամուսնացած չէր եւ երեխաներ էլ չուներ, մահացել է 20 օր առաջ։ Հանգուցյալը եւ Բեռլուսկոնին ազգակցական կապեր չեն ունեցել։ Կտակի մեջ նշվում է, որ այդպիսով կինը ցանկացել է իր շնորհակալությունը հայտնել այն տարիների համար, որ աշխատել է Բեռլուսկոնիի հետ, երբ նա գլխավորել է կառավարությունը։

81-ամյա քաղաքական գործիչը, որը երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ընդգրկվել է  Forbes-ի ցուցակում որպես Իտալիայի ամենահարուստ մարդը, մի անգամ էլ գլխավորել է ցուցակը։ Նրա ներկայացուցիչներից ոչ մի մեկնաբանություն դեռեւս չկա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ