News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 07:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաեւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, որը, սակայն, անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ.), «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) եւ «ԻԺ-2715» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը եւս հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ