News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդատվական Institutional Shareholder Services (ISS) ընկերությունը խորհուրդ է տալիս Tesla-ի բաժնետերերին փոխարինել ընկերության տնօրենների խորհրդի երկու անդամներին՝ ներդրող Անտոնիո Գրասիասին եւ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի որդուն՝ Ջեյմս Մերդոկին, հաղորդում է Bloomberg-ը։

Բացի այդ, ISS-ը առաջարկում է ստեղծել տնօրենների խորհրդի անկախ նախագահի պաշտոն․ «Բաժնետերերը կշահեն տնօրենների խորհրդի անկախ հսկողությունից ի դեմս անկախ նախագահի»,-նշված է ISS-ի նամակում։ 

Tesla-ի տնօրենների խորհրդի 9 անդամներից երեքը կվերընտրվեն հունիսի 5-ին կայանալիք բաժնետերերի հանդիպման ժամանակ, նրանք են՝ Գրասիասը, Twenty-First Century Fox-ի SЕО Ջեյմս Մերդոկը եւ Էլոն Մասկի կրտսեր եղբայր Կիմբալ Մասկը։

Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկին է պատկանում ընկերության 20 տոկոսը, եւ նա զբաղեցնում է տնօրենների խորհրդի նախագահի եւ SЕО-ի պաշտոնները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ