News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը եւ Իրանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի նավթի առեւտրի հարցերով։ Այս մասին հայտարարել է Թեհրանում այցով գտնվող ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանետեն։

Նա հստակեցրել է, որ նավթի առեւտրի հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կկայանա հենց այսօր։

«Մենք մտադիր ենք սատարել Իրանին նավթի առեւտրի ոլորտում»,-նշել է էներգետիկայի հարցերով հանձնակատարը։

Կանետեի խոսքով՝ ստեղծված կառույցը կօգնի իրականացնել գործարքի հիմնարար բաղադրիչը, որ Իրանի բնակչությունը միջուկային համաձայնագրից օգուտներ ստանա։

Ավելի վաղ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ ԵՄ-ն ու Իրանը որոշել են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ԵՄ-ն որոշել է Իրանի հետ առեւտրում դոլարը փոխարինել եվրոյով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Ամենաշատ