News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանում առաջարկել են ներդնել միջազգային հաշվարկների միջոց, որը թույլ կտա շրջանցել դոլարով գործողությունները՝ հարթելով SWIFT միջբանկային վճարային համակարգից անջատվելու վտանգները, փոխանցում է «Վզգլյադ» -ը։

Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Մոհամադ Ռեզա Պորեբրահիմը ՌԴ Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Դմիտրի Մեզենցեւին առաջարկել է միջազգային հաշվարկների համար կրիպտոարժույթ օգտագործել, փոխանցում է ՌՏ-ն։  

Ենթադրվում է, որ թվային արժույթը կարող է ինչպես Իրանին, այնպես էլ Ռուսաստանին հնարավորություն  տալ խուսափել դոլարային գործողություններից, ինչպես նաեւ փոխարինել SWIFT միջբանկային վճարային համակարգը։

Պորեբրահիմի խոսքով՝ Իրանը այս հարցով արդեն համագործակցություն է հաստատել ՌԴ-ի հետ։

Նշենք, որ ապրիլին Իրանի Կենտրոնական բանկը արգելել է բանկերին բիթքոին եւ այլ թվային արժույթներ օգտագործել։

Իսկ ավելի վաղ Պետդումա են բերել օրինագիծ, համաձայն որի թվային ֆինանսական ակտիվները վճարման օրինական միջոց չեն համարվում ՌԴ տարածքում։

.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ