News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի կառավարությունը մեղադրել է ԱՄՆ-ին ընտրությունները սաբոտաժի ենթարկելու մեջ այն բանից հետո, երբ Վաշինգթոնը մեղադրել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին թմրանյութերի մատակարարումներից շահույթ ստանալու մեջ եւ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Դիոսդադո Կաբելոյի դեմ։ Այս մասին ասվում է Վենեսուելայի իշխանությունների հայտարարությունում, փոխանցում է Reuters-ը։

Կարակասում հայտարարել են, որ ԱՄՆ պատժամիջոցները ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համակարգված ագրեսիվ արշավի մաս են կազմում եւ հավելել են, որ դրանք չունեն իրավական հիմք։ «Զարմանալի չէ, որ ընտրությունների նախօրեին, երբ Վենեսուելայի ժողովուրդը իր ժողովրդավարությունը պաշտպանելու պետք է գա կայսերական ագրեսիայից, ԱՄն վարչակազմը կրկին փորձում է սաբոտաժի ենթարկել դրանք»,-նշված է հայտարարությունում։

Մայիսի 19-ին ԱՄՆ Ֆիննախ-ը պատժամիջոցներ է սահմանել Կաբելոյի, նրա կնոջ եւ եղբոր դեմ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ