Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիեւն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում կնքված բոլոր միջազգային պայմանագրերի ռեվիզիա կանցկացնի եւ դուրս կգա Ուկրաինայի ազգային շահերին չհամապատասխանող համաձայնագրերից, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը:
«Այժմ մենք ուշադիր կերպով կվերանայեք ԱՊՀ շրջանակներում կնքված բոլոր միջազգային պայմանագրերը եւ դուրս կգանք նրանցից, որոնցում անգամ նվազագույն անհամապատասխանություն կգտնվի ուկրաինական ազգային շահերին», - ասել է Պորոշենկոն Կիեւի մոտակայքում գտնվող «Բիկովնյանյան գերեզմաններ» Ազգային պատմահուշարձանային արգելոցի տարածքում տեղի ունեցած քաղաքական ճնշման զոհերի հիշատակի արարողության ժամանակ:
Խոսելով ԱՊՀ-ի կանոնադրական մարմինների աշխատանքում Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշման ուժի մեջ մտնելու վերաբերյալ իր կողմից ստորագրված հրամանագրի մասին, նա ընդգծել է, որ այդ կերպ դադարեցրել է Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունն այդ կազմակերպությունում:
«Ուկրաինան չի վավերացրել ԱՊՀ կանոնադրությունը եւ մտադիր չէ դառնալ ԱՊՀ-ի լիիրավ մասնակից»,- ընդգծել է Պորոշենկոն: