News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կոնգրեսական Դեվիդ Չիչիլինեն օրինագիծ է մշակել, որը արգելում է F-35 ինքնաթիռների վաճառքը Թուրքիային։ Վաճառքը կթույլատրվի միայն այն պարագայում, երբ Անկարան կհրաժարվի այն քայլերից, որոնք խաթարում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը եւ խախտում դաշինիք անդամ երկրների ընդհանուր անվտանգությունը, փոխանցում է «Վզգլյադ»-ը։

Օրինագիծը արգելում է նաեւ F-35 ինքնաթիռների ցանկացած տեխնիկական տվյալի փոխանցում Թուրքիային։

Չիչիլինեն հայտարարել է, որ վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ավելի ու ավելի է դառնում բռնապետական առաջնորդ, որը ոտնահարում է խոսքի ազատությունն ու ճնշում այլակարծությունը։

Թուրքիան մտադիր է ձեռք բերել F-35A տեսակի 100 ինքնաթիռ:

Նշենք, որ օրինագիծը առաջին հերթին կարող է կապված լինել Ռուսաստանից Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ