News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը կրկին կքննարկի Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացման հարցն այն բանից հետո, երբ պարզ կդառնան Brexit-ի պայմանները: Այս մասին նա հայտարարել է ITV հեռուստաալիքի եթերում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Երբ որոշակիություն լինի Brexit-ի արդյունքների եւ Միացյալ Թագավորության՝ Եվրամիության հետ հարաբերությունների շուրջ, ինչը, մենք հուսով եք, տեղի կունենա այս տարվա աշնանը, ես կրկին կքննարկեմ անկախության հանրաքվեի անցկացման ժամկետների հարցը»,- աել է Սթերջենը:

2017 թվականի մարտ ամսին Սթերջենը հայտարարել էր 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակահատվածում՝ այսինքն Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց առաջ, Շոտլանդիայի անկախության հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ