News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ղրիմի կամուրջը նվազագույնը 100 տարի կանգուն կմնա։ Այս մասին հայտարարել է «Ստրոյգազմոնտաժ» ընկերության (կամրջի կառուցման գլխավոր կապալառուն) տնօրենների խորհրդի նախագահ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Արկադի Ռոտենբերգը НТВ հեռուստաալիքի եթերում։

Ռոտենբերգը նշել է, որ պատժամիջոցները, որոնք սահմանվել են նրա նկատմամբ Ղրիմի կամուրջի կառուցմանը մասնակցելու համար, իրեն մեծ անհարմարություններ չեն պատճառել։ Այնուամենայնիվ, նրան վրդովեցրել է փաստը, որ պատժամիջոցները ազդել են նաեւ նրա երեխաների վրա։ «Ասել, որ ոչինչ չի փոխվել իմ կյանքում, չեմ կարող, քանի որ միեւնույն է՝ ստիպված եմ հարմարվել ինչ-որ կերպ՝ հատկապես որ մենակ չեմ, ընտանիք, երեխաներ ունեմ»,-ասել է նա։

Կիեւի հայտարարությունները Ղրիմի կամուրջը ետ բերելու մասին Ռոտենբերգը ցնորքի մակարդակի խոսակցություններ է անվանել։

Կամուրջի երկաթուղու հատվածի շինարարությունը շարունակվում է,  դրա բացումը նախատեսվում է 2019 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news