News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեհրանը եվրոպական պետություններից միջուկային գործարքին հետեւելու հստակ երաշխիքներ է ակնկալում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Tasnim լրատվական գործակալությունը, հայտարարել է Իրանի ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Պետք է հստակ եվրոպական երաշխիքներ լինեն, որպեսզի գործարքը միակողմանի համաձայնության չվերածվի: Ես առանց գործնական երաշխիքներ ստանալու բացարձակ վստահություն չունեմ եվրոպական երկրների դիրքորոշման հարցում, քանի որ հակասական հայտարարությունները կասկածի տեղիք են տալիս»,- ասել է Վելայաթին:

Վելայաթի խոսքով՝ «ԵՄ որոշ անդամներ հայտարարում են միջուկային համաձայնագրին եւ Իրանի հետ տնտեսական համագործակցության ամրապնդման հեռանկարներին իրենց կողմնակցության մասին, մինչդեռ մյուս եվրոպական երկրներն ասում են, որ ԱՄՆ-ին հակադրվելու անհրաժեշտություն չկա»: «Նման հակասությունը չի կարող կասկած չհարուցել»,- ասել է նա:

Իրանի առաջնորդի խորհրդականը քննադատել է ֆրանսիական Total նավթագազային կորպորացիայի որոշումն արդեն իսկ կնքված պայմանագրերի չեղարկման մասին: «Սա պարզապես անհեթեթության թատրոն է»,- ասել է նա՝ հավելելով, որ ֆրանսիացիները բացատրել են իրենց որոշումն «ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայելու անկարողությամբ»: «Ուստի Իրանի համար կարեւոր է լուրջ երաշխիքներ ստանալ Եվրոպայից»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ