News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գրետա մայրիկի զավակը այլ կերպար չէր կարող լինել, որովհետեւ ինչքան սեր կար նրա մեջ, փոխանցել էր զավակներին»,-  այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Ես չեմ ուզում տարանջատել, բայց Վազգենը այլ էր։ Ինքը օրինակ է այն մոր, որը տեսել է իր զավակի ծառայությունը իր երկրին, իր պետականությանը, տեսել է դաժանորեն նրան սպանելու կադրերը, բայց շարունակել է սիրել այն պետությունը, որի համար իր զավակը դաժանաբար սպանվեց»,-ասաց Բախշյանը։

Նրա խոսքով՝ Գրետա մայրիկը անգամ դրանից հետո չչարացավ. «Ասաց՝ իմ տղան մեր պետականության հիմքերում էր, եւ ինքը այդպիսի մոր օրինակն է: Իրապես, Գրետ մայրիկը ոնց որ բոլորիս մայրը լիներ: Աստված հոգին լուսավորի»:

Տպել
Ամենաշատ