News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Եյլի համալսարանի շրջանավարտների առջեւ, ցուցադրել է իր ռուսական «ուշանկա» գլխարկը: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:

Այդպես, Քլինթոնը միացել է համալսարանի՝ ավարտական երեկոյին անսովոր գլխարկներ կրելու ավանդույթին:

«Ես տեսնում եմ, որ դուք հետեւում եք ձեր ավանդույթներին... Ուստի ես գլխարկ եմ բերել՝ ռուսական գլխարկ»,- ասել է Քլինթոնը` դուրս հանելով «ուշանկա»-ն, որի վրա կարմիր աստղ էր պատկերված: Ուսանողները Քլինթոնի ժեստին բղավոցներով եւ ծափերով են արձագանքել: «Եթե չեք կարող հաղթել նրանց, ապա միացեք նրանց»,- եզրափակել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ