News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի մասնակցությամբ Պրահայում մայիսի 24-ին կայանալիք բանակցությունների ժամանակ Վրաստանը եւ Ռուսաստանը «Մաքսային վարչարարության եւ ապրանքների առեւտրի մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագիրը իրականացնելու հարցերով հատուկ աշխատանքային խումբ կձեւավորեն։ Այդ համաձայնագիրը նախատեսում է այսպես կոչված «առեւտրային միջանցքի» ստեղծում Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստան` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջոցով։ Այս մասին «Ռադիո Սվոբոդա»–ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն։    

Աբաշիձեն հայտնել է, որ «առեւտրային միջանցքի» գործարկման վերջնական համաձայնության հասնելու շանսերը հայտնվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը օրերս  շվեյցարիական SGS ընկերության հետ ստորագրել է հատուկ պայմանագիր շվեյցարիական դիտորդների կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջոցով բեռների շարժը վերահսկելու մասին:

«Վրաստանը այդ նույն ընկերության հետ նմանատիպ համաձայնագիր էր կնքել դեռ դեկտեմբերին»,–շեշտել է Աբաշիձեն: Վրացի դիվանագետը հայտնել է նաեւ, որ համաձայն 2011 թվականին Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված «Մաքսային վարչարարության եւ ապրանքների առեւտրի մոնիթորինգի մեխանիզմների հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի շվեյցարիացի դիտորդները կվերահսկեն իրավիճակը ինչպես ՌԴ, այնպես էլ Վրաստանի տարածքում, բայց առանց բեռների մաքսային ձեւակերպումների գործընթացի իրականացման, այլ միայն բեռների շարժի մասին տեղեկություն հավաքելու նպատակով։ 

Ավելի վաղ Հարավային Օսեթիայի իշխանությունները կասկած էին հայտնել առանց Ցխինվալի անմիջական մասնակցության մասնակի ճանաչված հանրապետությունների տարածքը բեռների տարանցման համար օգտագործելու մասին ցանկացած ռուս–վրացական համաձայնագրի շուրջ։

Աբաշիձեն բացառել է Ցխինվալի մասնակցությունը՝ հայտարարելով, որ Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթայի անկախությունը, իսկ համաձայնագրի «երրորդ կողմը» եւ մոնիթորինգ իրականացնողը կարող է լինել միայն Շվեյցարիան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ