News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում վաճառվող հացամթերքի երկու երրորդը չի համապատասխանում սահմանված չափանիշներին: Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթայանը:

Փորձագետի խոսքով՝ դիտարկումները ցույց են տալիս, որ հացը շարունակում է մատակարարվել հացամթերքի տեղափոխման համար չնախատեսված ավտոմեքենաներով եւ բեռնարկղերով: Գնապիտակի վրա նշված է միայն արժեքը: Չնայած օրենքի պահանջներին՝ նշված չէ ալյուրի տեսակը եւ շատ այլ տվյալներ: «Ես հայտարարում եմ, որ ոլորտի կարգավորման մասին իրավասու մարմնի հայտարարությունները՝ ի դեմս սննդամթերքի անվտանգության ծառայության, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց փորձագետը: Նրա խոսքով՝ օրենսդրական բազա կա, սակայն ոչ ոք դա չի վերահսկում: «Եթե մեր փոքր կազմակերպությունը հացնում է, տարօրինակ է, որ պետական ​​մարմինը չի հասցնում»,- նշեց նա:

Խախտումներ կան նաեւ կաթնամթերքի ոլորտում: Որպես օրինակ՝ փորձագետը նշեց սպառողին մոլորեցնող դասական դեպքը: «Վերջերս խանութում հանդիպեցի «Արզնի» ընկերության՝ «Սմետանիչ» անվանումով արտադրանքին: Ես հետաքրքրվեցի, թե ինչ է դա: Միայն խոշորացույցով շատ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ դա թթվասերային արտադրանք է: Պարզ չէ, թե ինչ է դա: Մեկ այլ օրինակ. ներմուծողներից մեկը, անունը չնշենք, ով Ուկրաինայից չոր կաթ է ներմուծում, արտադրանքի փաթեթի վրա չի նշում, որ դրանում չոր կաթ է, թեեւ օրենքը պահանջում է նշել դրա բաղադրությունը»,- ասաց փորձագետը:

«Նույնը կարագի դեպքում է: Այստեղ եւս խախտումներ կան, երբ արտադրողը չի նշում բուսական յուղերի առկայությունը եւ առավել անցանկալիներինը՝ կոկոսի եւ արմավենու յուղերինը: Սա եւս խարդախության օրինակ է: Դա մոտավորապես նույնն է, ինչ ոսկու փոխարեն պղինձ հրամցնել: Անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել եւ պատժել», - ասաց Ռուբեն Հայթայանը:

Խախտումներ են արձանագրվել նաեւ ներմուծվող ապրանքների գնապիտակների վրա: «Օրենքն արտադրողի տեքստի ամբողջական թարգմանություն է պահանջում, եւ այն պետք է փակցված լինի տուփի դատարկ հատվածի վրա: Սակայն մենք հաճախ տեսնում ենք, որ տեքստն անընթեռնելի է եւ փակցված է, օրինակ, վավերականության ժամկետի վրա»,- նշեց Հայթայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ