News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումն այսօրվանից անցել է Թբիլիսիի տուրիստական թաղամասերի հսկմանը՝ ավելի բարձր մակարդակի անվտանգության ապահովման համար: Այս մասին նշվում է գերատեսչության կայքում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Այն մասին, որ Վրաստանում տուրիստական ոստիկանություն կհայտնվի, մայիսի 18-ին երկրի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան: 2017 թվականին մայրաքաղաք 3.1 միլիոն զբոսաշրջիկ էր այցելել:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝  առաջին փուլում Թբիլիսիի փողոցներում պարեկային ոստիկանության 10 խումբ կաշխատի: Նրանք կհսկեն Շարդենի, Բամբիս րիգի, Կոտե Ապխազի, Տաբիձե, Վերցխլիս, Վախթանգ Գոգասալայի փողեցները, Դավիդ Աղմաշենեբելիի պողոտան, Եվրոպայի, Սաարբրյուկենի հրապարակները եւ Աբանոթուբանիի տարածքը:

Տուրիստական ոստիկանության աշխատակիցները հատուկ վերապատրաստում են անցել Վրաստանի Ներքին գործերի նախարարության ակադեմիայում: Թեկնածուների ընտրության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել նրանց անձնական հատկանիշներին եւ կոմունիկացիոն հմտություններին: Նրանցից յուրաքանչյուրն առնվազն մեկ օտար լեզվի է տիրապետում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
UNWTO. Հայաստանում զբոսաշրջիկներն անցյալ տարի ծախսել են ավելի քան 1 մլրդ դոլար
Զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Հայաստան է այցելել 1,4 մլն զբոսաշրջիկ…
Իսպանիայում բնակիչները զբոսաշրջիկներին բնակարանների վարձակալության հանձնման կանոններ կսահմանեն
Նորույթի նպատակը սեզոնային վարձակալությունը կրճատելն է եւ ստեղծել զբոսաշրջային բնակարանների միասնական պետական ռեեստր…
Հայաստանը` արշավների նոր հանգրվան. LA Times
Բայց երկիրը փոխհատուցում է նրանց, ովքեր պատրաստակամ են հաղթահարել այդ բոլոր խոչընդոտները…
Ճապոնիան պլանավորում է էլեկտրոնային վիզա ներդնել
Հյուրերը կկարողանան ձեւակերպել տուրիստական վիզան տուրիստական գործակալությունների միջոցով…
Շվեյցարիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով առնվազն 13 մարդ է տուժել
Դեպքի պահին ավտոբուսի սրահում 25 մարդ է եղել․․․
Զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքն՝ ըստ փորձագետների
Փորձագետները կազմել են զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքների ցուցակը․․․
Ամենաշատ
Partner news