News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ)՝ այս կառույցի ստեղծման մասին հռչակագրի ընդունման 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին հայկական եւ ուկրաինական պատվիրակություններն արմատապես տարբեր առաջարկներ եւ մոտեցումներ են ներկայացրել կազմակերպության ապագայի վերաբերյալ:

Այս մասին մայիսի 21-ին Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է կազմակերպության ձեռքբերումները վերջին 25 տարվա ընթացքում: Նաեւ խոսվել է այն ուղղությունների մասին, որոնցով կազմակերպությունը պետք է հետագայում զարգանա: Առաջարկությունները, ըստ Մինասյանի, շատ էին, եւ ՍԾՏՀ անդամ երկրների կեսից ավելին ներկայացրել են իրենց տեսլականը եւ մոտեցումներն այս կազմակերպության հետագա զարգացման վերաբերյալ:

Արդյունքում, պատվիրակության ղեկավարի խոսքով, երկու հակասական մոտեցումներ են առաջացել, որոնք ներկայացրել են հայ եւ ուկրաինական կողմերը: Այդպես, Ուկրաինայի պատվիրակությունը, մասնավորապես, հայտարարել է, որ ՍԾՏՀ-ն պետք է շատ ակտիվ լինի եւ առաջ քաշի մասնակից երկրների տարածքային ամբողջականության ճանաչմանն առնչվող հարցեր եւ միջազգային իրավական կարգավորման շրջանակներում գտնվող բազմաթիվ այլ խնդիրներ: Սակայն հայկական կողմը հիշեցրել է, որ այդ կազմակերպությունը պետք է բացառապես տնտեսական նշանակություն ունենա եւ չանրադառնալ միջազգային իրավական բնույթի հարցերին, քանի որ նրանք դուրս են ՍԾՏՀ շրջանակներից: «Մենք կարծում ենք, որ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը պետք է տնտեսական կազմակերպություն մնա: Քաղաքական թեքումով գագաթնաժողովները բավականին շատ են, եւ սա իր տեսակի մեջ միակ Խորհրդարանական վեհաժողովն է, որը բացառապես տնտեսական նշանակություն ունի»,- ասել է հայկական պատվիրակության ղեկավարը:

Նա նաեւ հավելել է, որ հայկական պատվիրակությունը մեծ նշանակություն է տվել նրան, որ իր կողմից արված ռաջարկն ընդունվել էր, սակայն իր համար ավելի կարեւոր էր այն փաստը, որ չէր ընդունվել Ուկրաինայի կողմից արված առաջարկությունը:

Միեւնույն ժամանակ, մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ իր ելույթում նա խանգարել է թուրքական կողմին միակողմանի գնահատականներ տալ պաղեստինաիսրայելական հակամարտության վերաբերյալ: Գագիկ Մինասյան խոսքով՝ այս կազմակերպությունում Թուրքիայի դիրքերը շատ ուժեղ են, եւ այն պարբերաբար փորձում է օգտվել դրանից ի նպաստ իր շահերի:

«Տարածաշրջանում շատ չլուծված խնդիրներ կան, եւ տնտեսական համագործակցությունը մեծ նշանակություն ունի, որի շնորհիվ հակամարտող կողմերը ավելի զգույշ են դառնում»,- շեշտել է պատվիրակության ղեկավարը` հավելելով, որ հայկական կողմը եւս անդրադարձել է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման խնդրին՝ ընդգծելով այդ երկրների քաղաքականության անթույլատրելիությունը:

Հիշեցնենք, որ ՍԾՏՀ ԽՎ-ի հանդիսավոր նիստը կայացել է մայիսի 15-ին Ստամբուլում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ