News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ հանդիպմանը քննարկել է միջխորհրդարանական կազմակերությունների շրջանակում Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ստեղծելու առաջարկը: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ:

Բաբլոյանի խոսքով, Կիպրոսի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան ծանրակշիռ ներդրում կունենա մեր բարեկամական երկրների միջպետական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում:

ԱԺ նախագահը նշել է, հանդիպմանը քննարկել են մի շարք հարցեր, որոնք ակտիվ դինամիկա են ձեռքբերել վերջին տարիների ընթացքում. «Օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության առավել խթանման հարցում կարեւորել ենք հանձնաժողովների աշխատանքների աշխուժացումը: Ցանկանում եմ նշել կիպրահայ համայնքի արժանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Վարդգես Մաղտեսյանի նշանակալի ավանդն ու ներդրումը»:

«Հայաստանը եւ Կիպրոսը միջազգային հարթակներում մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումներին, խնդիրների կարգավորման հարցերին», - ընդգծել է Բաբլոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ