News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունից իշխանության գալով՝ փոխվում է պատասխանատվության բեռը: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Դիտարկմանը, թե ընդդիմություն եղած ժամանակ «Ելք»-ը մի շարք քննադատություններ է հնչեցնել, այդ թվում եւ կասկածի տակ դրել ԵՏՄ-ի անդամակցության հարցը, Գորգիսյանն ասաց. «Ելք»-ն ասում էր՝ կան խնդիրներ, եւ կառավարությունը, փաստորեն, տարիների ընթացքում ի վիճակի չէր եղել լուծել դրանք: Մենք ասում էինք՝ եթե դուք չեք կարողանում այդ խնդիրները լուծել, ուրեմն դուք պետք է դուրս գաք այդ կառույցից, որովհետեւ այդ կառույցում ոտնահարվում են ՀՀ շահերը: Հիմա պարոն Փաշինյանը, ստանձնելով իշխանությունը, գտնում է, որ այդ խնդիրները կարելի է լուծել եւ կարող է ԵՏՄ-ում Հայաստանի գտնվելը օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամակցությանը, Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ «Ելք»-ը երբեւէ ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված դիրքորոշում չի հայտնել ու չի որեւէ կերպ վիճարկել ՀԱՊԿ-ի անդամ լինելը. «Պարզապես մեր ծրագրում եղել է դրույթ, որ պետք է պարզաբանվեն Հայաստանի վրա հարձակումների դեպքում ՀԱՊԿ-ի գործողությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ