News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 21-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնել են, որ կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դեսպանն իր պարտականություններն ստանձնում է Հայաստանի համար պատմական ժամանակաշրջանում, երբ երկիրը գնում է բոլոր ոլորտներում հեղափոխական փոփոխությունների ճանապարհով: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ այս հարցում էական նշանակություն են ունենալու թե՛ Եվրոպական միության եւ թե՛ ԵՄ անդամ առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունները:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Իտալիայի կողմից փաստաթղթի վավերացումը չի ուշանա:

Քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Դեսպանը նշել է, որ իտալացի բազմաթիվ ներդրողներ պատրաստ են քննարկել լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը: Նա տեղեկացրել է, որ իտալական «Ռենկո» ընկերությունն ակտիվորեն շարունակելու եւ ընդլայնելու է ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում, իսկ բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպություններ հետաքրքրված են հնագույն պատմություն ու մշակույթ ունեցող երկրով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի զարգացմանը խոչընդոտող այն հիմնախնդիրներին, որոնք նոր քաղաքական իրավիճակում պիտի դառնան ՀՀ-ԵՄ, ինչպես նաեւ ԵՄ առանձին պետությունների հետ համատեղ օրակարգի քննարկման հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ առեւտրային ներկայացուցիչ․ Վերջին բացահայտումներն անդրադարձել են Հայաստանի ներդրումային միջավայրի վրա
Այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի առեւվտրայի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն․․․
Թրյուդոն հայտարարեց Հայաստանում կանադական ներդրումների ակտիվացմանը նպաստելու պատրաստակամության մասին
Ի պատասխան դեսպանատուն բացելու մասին հարցին՝ Թրյուդոն նշեց, որ դա կախված է բիզնես կապերի զարգացումից եւ մարդկանց միջեւ հարաբերություններից…
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում գործարար համաժողովը կօգնի նոր ներդրումներ ներգրավել. փոխնախարար
«Նրանց համար ակնհայտ է դարձել, որ Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաները իսկապես գերակա ուղղություն են, եւ մենք աշխատում ենք...
Արցախի պետնախարարը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Ք. Խաչատրյանն ունի պետական կառավարման մեծ փորձ...
Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ. վարչապետի գլխավոր խորհրդական
Օգոստոսին եւ սեպտեմբերին իմ գրասենյակ շատ–շատ ներդրողներ են եկել աշխարհի տարբեր երկրներից...
Հայաստանը ոչ միայն ներդրումների կարիք ունի, այլեւ թե՛ բարեգործության, թե՛ ներդրումների. Հարութ Սասունյան
Ես նրանց առաջարկել եմ իմ մասնագիտական գնահատականները եւ հաճախ իմ քննադատությունները՝ երկրի կառավարման վերաբերյալ…
Partner news