News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք մշտապես փոխանակվում ենք ինֆորմացիայով Ազգային անվտանգության ծառայության հետ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում նշել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Դիտարկմանը, թե ԱԱԺ տնօրեն Արթուր Վանեցյանը խոստացել է լուրջ բացահայտումներ անել ստվերի դեմ պայքարում՝ բացահայտել կոռուպցիոն շղթան և բացահայտվել են 350 անձանց հետ կապված տվյալներ, որոնց անձնագրերն օգտագործվել են՝ խոշոր բիզնեսներ են ստեղծվել, Արթուր Ջավադյանն ասաց. «Քննություն է ընթանում, թե ԱԱԾ-ն, թե քննչական մարմինները, պատկան մարմինները  պատասխան կարող են տալ դրա կապակցությամբ, մենք դրանով չենք զբաղվում: Ինչ վերաբերում է մեր կողմից տրվող եւ փոխանակվող ինֆորմացիային, մենք ունենք որոշակի ինֆորմացիայի զանգված, որը փոխանակում ենք, գիտեք՝ ֆինանսական հետախուզության որոշ հարցերով մենք ենք զբաղվում։ Սա ավելի շատ վերաբերում է տեռորիզմի ֆինանսավորմանը եւ փողերի լվացման ոլորտում որեւէ ինֆորմացիայի եւ էդ մասով մենք որեւէ խնդիր չունենք,

մենք  համագործակցում ենք թե ՀՀ , թե ՀՀ-ից դուրս գործող բոլոր իրավապահ մարմինների հետ»:

Ինչ վերաբերում է երկրից 10 միլիարդ դոլարի արտահոսքի մասին լուրերին, նա ասաց, որ նման բան չկա, քանի որ երկրում չկա մի գործարար, որն այդքան գումար կունենա:

Իսկ առհասարակ կապիտալի արտահոսքին անդրադառնալով ասել է. «Ոչ կանխիկ ձեւով արտահոսքը, ամբողջությամբ մեր կողմից հսկվում է, մենք դա տեսնում ենք»,-նշեց ԿԲ նախագահը:

Իսկ առհասարակ կապիտալի արտահոսքին անդրադառնալով ասել է. «Ոչ կանխիկ ձեւով արտահոսքը, ամբողջությամբ մեր կողմից հսկվում է, մենք դա տեսնում ենք»,-նշեց ԿԲ նապագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ