News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այս տարվա օգոստոսին կմեկնարկի «Երեւանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել կայանի աշխատանքի արդյունավետությունը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կկրճատվի մասնավորապես էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող բնական գազի տեսակարար ծախսը։ Կավելանա նաեւ էներգաբլոկի հզորությունը։

Տեխնիկական վերազիման արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կհամալրվի կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսերը 258,1 գր/կՎտժ-ից կնվազեն մինչեւ 252,8 գր/կՎտժի,  էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1%-ով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. ԿՎտ. Ժ-ով, որը գործող սակագնի պայմաններում համարժեք է ավելի քան 1,2 մլրդ դրամի։

Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման ժամկետը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:

Հիշեցնենք, որ «Երեւանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ