News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարվա ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում քաղաքական ակտիվ գործընթացներ էին գնում, մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդային պայմանագրերը բանկերի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս նշել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով, այդ միտումը սկսել է նկատվել ապրիլի 22-ից, իսկ հետո սկսվել է վերականգնման փուլը, որն սկսվել է մայիսի 10-ից:

«Խոսքը հարյուրավոր միլիոնների մասին չի եղել, այլ մի քանի տասնյակ մլն դոլարի մասին: Բայց դա կարեւոր չէ, որովհետեւ ժամկետից շուտ խզումներ եղել են: Նման երեւույթ տեսել ենք նաեւ 2014-ի վերջին, բայց նման արագ վերականգնում այն ժամանակ չի եղել:  Հիմա ոչ մի խնդիր չունենք, դրական է սալդոն: Հիմա ավելի բարձր տեմպերով վերականգնումն է ընթանում»,-ասել է Ջավադյանը՝ չցանկանալով նշել, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը:

Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքին, ԿԲ նախագահն ասաց, որ այդ մասին խոսակցությունները հիմնականում միֆեր են. «Եղել են արտահոսքեր, որոնք բնականոն էին, բնորոշ էին այդ ժամանակահատվածին: Որոշակի արտահոսք եղել է, բայց դրանք հիմնականում կապված են եղել այն ապրանքնատեսակների հետ, որոնք ներկրվում էին: Ոչ թե գործարարները դուրս են բերել իրենց կապիտալը, այլ այն գործարքները, որոնք կարող էին անել այստեղ, չեն արել: Մենք արտահոսքի արտառոց դեպքեր, երբ մարդիկ սկսեն դուրս բերել իրենց ակտիվները, դրան բանը չհասավ:

Մեր բիզնեսը այդքան մեծ խնայողություններ չուներ, որ դուրս բերեր: Այնպիսի արտահոսք, որի մասին խոսում են, որը բնականոնից դուրս է, նման արտահոսք չի եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ