News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Համայնքների խոշորացման վերաբերյալ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի դիրքորոշումը մտահոգիչ է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմիր Երիցյանը:

Նրա հայտարարությունում ասվում է.

«Համայնքների խոշորացումը միշտ եղել է խնդրահարույց՝ բովանդակային, քաղաքական ու դրա իրականացման իրավաչափության, այդ թվում՝ համայնքների լսված լինելու իրավունքի ապահովման տեսանկյուններից։

Առ այսօր չկա խոշորացումը հիմնավորող գործնականով փաստարկված ապացույց։

Նախկինում, երբ համայնքների խոշորացում էր իրականացվում, Հայաստանի շատ ու շատ համայնքներում մարդիկ դժգոհում էին, այդ թվում ճանապարհներ էին փակվում։ Սակայն նրանց ձայնն այդպես էլ հաշվի չէր առնվում։ Ի դեպ, հեղափոխությանը մեծ դերակատարում են ունեցել հատկապես խոշորացված համայնքների բնակիչները։

Համայնքի բնակիչների ու համայնքների լսված լինելու իրավունքը սահմանված է նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով։ Խոշորացման նախորդ երկու փուլերն իրագործելիս անտեսվել է այդ իրավունքը։ Այդ պարտավորությունը կառավարությանն է՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, նախքան խոշորացման գործընթաց նախաձեռնելը։

Դրանից բացի, ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածը սահմանում է. «Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ Իսկ Սահմանադրության 180-րդ հոդվածը սահմանում է, որ համայնքը բնակիչների հանրություն է։ Այս դրույթներն օրենսդրական մակարդակում ամրագրում դեռևս չունեն։ Առանց դրա որևէ որոշում իրավաչափ չի կարող լինել։ Ուստի վիճահարույց են նաև նախորդ խոշորացումները։

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն անդրադարձել է  համայնքների խոշորացման ծրագրին և  նշել, որ «Միավորվող համայնքների բնակիչներն իրենք պետք է հասկանան, որ միավորումը բխում է իրենց համայնքների շահերից: Դրա համար պետք է կարևորենք հետևյալ սկզբունքը՝ համայնքների տնտեսական զարգացումը պետք է լինի առաջնային»։

Ցավալի կլինի տեսնել, որ ՀՀ Ազգային ժողովում խոշորացմանը նախկինում դեմ քվեարկած «Ելք» խմբակցությունն իշխանություն ստանձնելուց հետո փոխի իր դիրքորոշումը։ Դաշնակցությունն արդեն այդպես վարվել է։

Տպավորություն է, որ նոր կառավարությունն այստեղ նույնպես մտադիր է ստանձնել նախորդ կառավարության քաղաքականության շարունակականությունը։

Հեղափոխությունը ենթադրում է քաղաքականությունների ու գործելաոճի փոփոխություն։ Առանց դրա մենք գործ ունենք միայն իշխանափոխության հետ։

Իսկ քաղաքականությունների ու գործելաոճի փոփոխություն հնարավոր է միայն քաղաքականությունների մշակման մասնակցայնության ապահովման ու խորհրդակցությունների միջոցով, որը, ի դեպ, տեղական ինքնակառավարման դեպքում, նույնպես սահմանված է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով»:

Նշենք, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ