News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միլանում Տոր անունով շունը 1 միլիոն եվրո ժառանգություն է ստացել, հաղորդում է La Repubblica թերթը: Փողոցային շան տերը՝ Պասկուալե Րիցոն, մահացել էր ապրիլին 91 տարեկանում: Թերթը նշում է, որ Պասկուալեն անմիջական ժառանգներ չուներ, հետեւաբար, նա իր մեկ միլիոն եվրո արժողությամբ ողջ կարողությունը թողել է իր շանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նշվում է, որ շունը 2014 թվականի փրկել էր տիրոջ կյանքը, երբ վերջինս սրտի կաթված էր տարել. շունն այնքան բարձր էր սկսել հաչալ, որ գրավել էր հարեւանների ուշադրությունը, որոնք էլ անմիջապես շտապ օգնություն էին կանչել:

Մահից որոշ ժամանակ առաջ թոշակառուն դիմել է փաստաբաններին եւ խնդրել փոխանցել շանն իր երկու բնակարանները եւ երկու բանկային հաշիվները: Քանի որ Իտալիայում անհնար է կենդանուն որպես ուղիղ ժառանգորդ նշանակել, Րիցոն կտակի իրականացնող էր նշանակել իր ընկերոջը, ովայժմ պետք է հետեւի, որպեսզի հանգուցյալի վերջին ցանկությունը պատշաճ կերպով ի կատար ածվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ