News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ աննախադեպ ճնշում գործադրել, այդ թվում՝ պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները սահմանել, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական կուրսը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։  

«Առաջին հերթին՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնում կգործադրենք վարչակազմի վրա։ Իրանի առաջնորդները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջությանը»,–նշել է նա՝ հավելելով, որ Իրանի ղեկավարության ընտրած ներկա կուրսը «անընդունելի եւ անարդյունավետ» է։

«Գործողությունների համատեղ համապարպակ պլանը (ԳՀՀՊ) միայն հետաձգել է Իրանի կարողությունը միջուկային զենքի մշակման առումով»,–նշել է Պոմպեոն ։ Նրա համոզմամբ՝ Իրանի միջուկային համաձայնագիրը չէր երաշխավորում ամերիկացի ժողովրդի անվտանգությունը։

Սրա հետ մեկտեղ, պետքարտուղարի խոսքով, ԱՄն–ն պատրաստ է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել. «Ցանկացած նոր համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,–նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ