News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում այսօր՝ մայիսի 21-ին ընթանում է Հայաստանի նորանշանակ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը։

Հայաստանի արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարության անդամները նշանակումից հետո պետք է երդվեն:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե նախարարները ժամանել են նստավայր, պատասխանել լրագրողների հարցերին։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին ասել է, թե ծանոթ չի երդման տեքստին, բայց դեմ չէ ծառայել Սահմանադրությանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ երդման տեքստը պետք է պարտավորեցնող լինի։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, փոխվարչապետերը՝ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը։ ՀՀ կառավարության 17 նախարարները արդեն իսկ նշանակվլե են վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news