News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ն կանի ամեն ինչ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը խանգարելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նշելով, որ Իրանին շատ կոշտ եւ ցավոտ պատժամիջոցներն են սպասվում՝ Պոմպեոն ներկայացրել է ԱՄՆ պահանջները Իրանին պատժամիջոցների չեղարկման համար։ Մասնավորապես, Իրանը պետք է դադարեցնի բալիստիկ հրթիռի մշակումը, ազատի ամերիկացիներին, որոնք գտնվում են իրանական բանտերում եւ դադարեցնի սատարել Մերձավոր Արեւելքում եւ նրա սահամններից դուրս կռվողներին եւ ահաբեկչական խմբերին, դուրս բերի բոլոր ուժերը Սիրիայից եւ դադարեցնի Իսրայելին սպառնալը։ Բացի այդ, ԱՄՆ–ն պահանջում է, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը եւ պլուտոնի վերամշակումը, ինչպես նաեւ անվերապահ հասանելիություն տրամադրի բոլոր միջուկային հարթակներին։

Նրա խոսքով՝ Իրանին այլեւս քարտ բլանշ չի լինի, որ գերակայի Մերձավոր Արեւելքում։  Դիմելով իրանցի ժողովրդին՝ Պոմպեոն պատկերել է կոռումպացված վարչակազմի, որը գողանում է սեփական ժողովրդից միջազգային ահաբեկչական խմբերի ուժեղացման հետ մեկտեղ։

«Միթե՞ դուք ուզում եք, որ ձեր երկիրը դրանով հայտնի լինի»,–հայտարարել է Պոմպեոն՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ նրանք (իրանցիները) ավելի լավին են արժանի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ