News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ - վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում` «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում եւ ՌԴ ԶՈՒ ականազերծման միջազգային կենտրոնում անցկացվող ականազերծման միջազգային 3-րդ համաժողովին:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման եւ պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն նաեւ ՌԴ տարածքում` Պենզա, Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների պլանավորված միջոցառումների անցկացման վայրերի տեղազննմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ