News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո իրավիճակը Մերձավոր Արեւելքում կարող է լրջորեն սրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանա-ռուսական համաժողովի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Նրա խոսքով՝ այժմ ամեն ինչ հնարավոր է, եւ եվրոպացիները, Ռուսաստանի Դաշնության հետ միասին, ակտիվորեն դեմ են արտահայտվում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմանը՝ փորձելով այն ամեն կերպ պաշտպանել: Քաղաքագետը նշեց, որ Մոսկվան եւ Բրյուսելը կողմ են արտահայտվում միջազգային իրավունքի պահպանմանը:

Փորձագետի կարծիքով, հիմա ամեն ինչ կախված է Իրանի դիրքորոշումից, եւ եթե Թեհրանը որոշի պահպանել այդ գործարքի պայմանները, ապա Ռուսաստանը եւ ԵՄ-ն կկանգնեն նրա կողմը՝ դրանով իսկ սատարելով տվյալ համաձանագրի պայմաններին: Գերմանական-ռուսական համաժողովի գիտական տնօրենը նաեւ նշեց, որ այս փուլում կողմերը ակտիվ բանակցություններ են վարում եւ փորձում են «սակարկել»:

«Չէ որ ԱՄՆ-ին այժմ  երաշխիքներ են պետք, որ իրանցիները միջուկային զենք չեն մշակում: Սակայն հարց է առաջանում. արդյոք Ամերիկան ընդհանրապես ցանկանու՞մ է համագործակցել Իրանի հետ: Հենց այս հարցն ինձ համար անհասկանալի է: Միգուցե ամերիկացիները արդեն վաղուց որոշել են, որ Իրանին կարելի  է մեկուսացնել, դրանով իսկ նրան  միջազգային հանրության համար մերժված դարձնելով», - ասաց քաղաքագետը:

Փորձագետը հիշեցրեց, որ Վաշինգթոնը տարածաշրջանում Իսրայելի ամենամոտ դաշնակիցն է, մասնավորապես իրանական հարցի մասով, ավելացնելով, որ տարածաշրջանում իրավիճակը չափազանց վտանգավոր է եւ նույնիսկ պայթունավտանգ, ընդ որում այն աստիճան, որ  ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից: «Իսրայելն ու Ամերիկան այսօր շատ մոտ դաշնակիցներ են: Ես կարծում եմ, որ վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ն երբեք այսքան մոտ չի եղել Իրսրայելի հետ, ինչպես հիմա», - ընդգծեց  նա՝ հավելելով, որ չի բացառում Վաշինգթոնի կողմից Իրանին ռազմական ավիացիայի օգտագործամամբ կետային հարվածներ հասցնելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ գործարքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ